Նորություններ

Արայիկ Հարությունյանը՝ դիրիժոր

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ամանորյա համերգ, որտեղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ժամանակավոր ստանձնել էր դիրիժորի պարտականությունները:

Համերգի առթիվ Փաշինյանը գրել է. «Այսօր Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափողություն:

Սրանից հետո՝ խնդրում եմ այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի:

Որ մշակույթը խեղճ է ու անօգնական:

Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում:

Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում եւ կազմակերպում:

Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ պահի, ճիշտ տեղում, ճիշտ օրակարգով, ճիշտ ընթացքով ու հայեցակարգով:

Մշակութային կազմակերպությունների աշխատանքն այսուհետ գնահատվելու է ըստ այսմ։ Եւ վերջ»:

Back to top button
Close