Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ամանորյա համերգին

«Այսօր Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սրանից հետո՝ խնդրում եմ այլևս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի:
Որ մշակույթը խեղճ է ու անօգնական:
Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում:
Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում և կազմակերպում:
Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ պահի, ճիշտ տեղում, ճիշտ օրակարգով, ճիշտ ընթացքով ու հայեցակարգով:
Մշակութային կազմակերպությունների աշխատանքն այսուհետ գնահատվելու է ըստ այսմ։ Եւ վերջ»,-շարունակել է վարչապետը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրից հատված: Տեսանյութը վարչապետը մակագրել էր. «Դիրիժորական վահանակի մոտ է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ապա՝ Սերգեյ Սմբատյանը:)»: