ՄիջազգայինՆորություններ

11 ամսում շուրջ 43 մլն զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը տվյալներ է հրապարակել 11 ամսում օտարերկրյա տուրիստների թվաքանակի մասին:

Ըստ այդմ` հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն աճել է 14.31 %-ով` կազմելով 42.91 մլն:

Նշվում է, որ միայն 2019թ. նոյեմբերին 2.19 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա: Այդպիսով նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ 11.4 տոկոսանոց աճ է գրանցվել:

Հունվար-նոյեմբեր ամիսներին ամենաշատ թվով տուրիստներ Թուրքիա են մեկնել Ռուսաստանից (6.9մլն-16.05%), որին հաջորդում է Գերմանիան` (4.8մլն-11.27%), այնուհետև Բրիտանիան` (2.5մլն-5.84%):

Թուրքիա բազմաթիվ զբոսաշրջիկներ են մեկնել այցելել նաև Բուլղարիայից և Իրանից:

Back to top button