Նորություններ

Այս քաղաքում նույնիսկ պատերն ու փողոցներն են խոսում մարդկանց հետ

Գյումրու առօրյայում մշտապես տեղ են գտել կատակներն ու զվարճալի պատմությունները: Գյումրին իր ավանդույթներով, սրախոսությամբ ու սրամտությամբ, ինչպես նաև կոպիտ, բայց միևնույն ժամանակ ականջ շոյող բարբառով, յուրատեսակ միջավայր է ստեղծում քաղաքի հյուրերի համար: «Քաղաքում նույնիսկ պատերն ու փողոցներն են խոսում մարդկանց հետ»,- ասում է Արսեն Վարդանյանը:

Արսենը Գյումրու ամենակատակասեր ու հումորով մարդկանցից է՝ «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիրն ու Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգողը: Իր գործունեությամբ աշխատում է Գյումրիում եղած հումորն ու կատակն ավելի զարգացնել ու տարածել ոչ միայն քաղաքում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Իր գեղեցիկ ավանդույթներն  ունի նաև Գյումրվա Ամանորը, երբ մարդիկ, ոչինչ չխնայելով, փորձում են միմյանց փոխանցել միայն բարին ու դրականը:

«Կաևոր է, երբ Ամանորին շատ ու շատ ղարիբներ օտարությունից վերադառնում են, որովհետև հենց այդ ժամանակ ես երեխաների աչքերին իրական ժպիտներ տեսնում, ծնողների աչքերին՝ իսկական ընտանեկան հոգատարություն: Այդ պատճառով էլ Ամանորը մեզ համար առանձնահատուկ է»,- նշում է Արսենը:

Back to top button