Նորություններ

Մեր պարերն ուժ ու ոգի են փոխանցում մարդկանց

Գյումրին աշխարհին ասելիք ունեցող քաղաք է՝ հարուստ մշակութային արժեքներով ու  այնպիսի երիտասարդներով, ովքեր փորձում են հինն ու նորը միաձուլելով, կերտել մշակութային նոր պատմություն։

«Հրայրք» պարային խումբը Գյումրիում զբաղվում է ավանդական պարերի ուսուցմամբ ու տարածմամբ։

«Մեր պարերն ուժ ու ոգի են փոխանցում մարդկանց»,- ասում է խմբի ղեկավար Դավիթ Հարոյանը։

Նրա ամանորյա միակ ցանկությունն այն է, որ ազգագրական պարերն ավելի տարածվեն ու կոփեն ոչ միայն մարդկանց մարմինը, այլև միտքն ու հոգին։

Դավիթի խոսքով՝ Ամանորը այն տոնն է, երբ մարդիկ, անկախ տարիքից, հոգու խորքում հավատում ու սպասում Ձմեռ պապիկին, ով իրականացնելու է իրենց նվիրական երազանքները։

Թող մարդիկ հավատան հրաշքներին․ միայն այդ ժամանակ աշխարհը կդառնա ավելի բարի ու  գեղեցիկ։

Back to top button
Close