Նորություններ
«Այն տեղը, որտեղ ապրում եմ ես, նման է ականջի». գյումրեցի Ձմեռ պապը գաղտնիքներ է բացում

Ձմեռ պապը Ամանորի գլխավոր հեքիաթային կերպարն է, ով եկել է Լապլանդիայից՝ շուրջ մեկ տարի պարկում հավաքած նվերները բոլորիս բաժանելու:
«Այն տեղը, որտեղ ապրում եմ ես, նման է ականջի: Երբ ինչ-ինչ պատճառներով ձեր նամակները ուշ են հասնում Ձմեռ պապիկին, այդ լեռն օգնում է ինձ աշխարհի բոլոր ծայրերից լսել երեխաների ցանկությունները»,- ասում է գյումրեցի Ձմեռ պապը՝ Մհեր Ղազարյանը:
Էլֆերն ու եղնիկներն էլ օգնում են Ձմեռ պապիկին՝ նախապատրաստվել Ամանորին: Իսկ թզուկներն ամեն տարի իրենց արհեստանոցներում նոր նվերներ են պատրաստում երեխաների համար: