Նորություններ

«Մեծ ոգևորությամբ թևակոխում ենք 2020 թվական, իսկ Ձեզ կոչ ենք անում գալ ու տեսնել մեր լուսավոր ու շենացող քաղաքը»

Գյումրիում ամենուրեք հնչում են զանգերը՝ ազդարարելով Նոր տարվա գալուստը: Գյումրին սիրո քաղաք է, հին մշակույթ կրող,  հումորի, աղ ու հացի քաղաք է: Գյումրեցիները տարբերվում են բոլորից իրենց նիստ ու կացով, վարքով ու բարքով, առանձնահատուկ ավանդույթներով: Ըստ դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Գրիգորյանի՝ Ամանորին Գյումրիում ամենատարածված սովորույթն իրար գեղեցիկ նվերներով ուրախացնելն է ու տանը  հյուրերին դիմավորելը՝ հյուրասիրելով ավանդական ուտեստները:

«Մեր քաղաքը բոլորին հայտնի է իր տաղանդավոր  գրողներով, դերասաններով, չեմպիոններով: Մեր Գյումրու բեմը ուրիշ է, մեր ջիգյարն էլ է ուրիշ: Մենք չենք խաղում, մենք ապրում ենք բեմի վրա: Այսպես տոնական տրամադրությամբ ու մեծ ոգևորությամբ էլ թևակոխում ենք 2020 թվական՝ մեր հետ տանելով միայն դրական ու բարի հիշողությունները, իսկ Ձեզ կոչ ենք անում գալ ու տեսնել մեր լուսավոր ու շենացող քաղաքը»,- ասում է Գյումրու պատվավոր քաղաքացի Սամվել Գրիգորյանը:

 

 

Back to top button