Նորություններ

Որքա՞ն է կազմել ոստիկանության ծառայողների պարգեւավճարը

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Թվերն ընդդեմ ապատեղեկատվության Վերջին օրերին որոշ օգտատերեր բարձրաձայնել են, թե ոստիկանության ծառայողները 13-րդ աշխատավարձ չեն ստացել։ Ոստիկանության ծառայողներն , այսպես ասած, 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգեւավճար, որի չափը պայմանավորված է համապատասխան ֆոնդի միջոցներով։

Ներկայացնեմ վերջին տարիներին ոստիկանության ծառայողներին տրամադրված տարեկան պարգեւավճարների չափաբաժինը․ 2016 թ․ 2 միլիարդ 774,9 միլիոն 2017 թ․ 2 միլիարդ 558 միլիոն 2018 թ․ 4 միլիարդ 276,7 միլիոն 2019 թ․ 7 միլիարդ 054,2 միլիոն (65%-ով ավելի նախորդ տարվանից) Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Back to top button
Close