Նորություններ

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G500-ն ու Mercedes E320-ը. «յաշիկը» բախվել է գովազդային վահանակին, կոտրել այն և կողաշրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Ադամ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի 37 GG 333 համարանիշի և Mercedes E320 մակնիշի 60 TT 160 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վթարի մեջ հայտնվածները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից և հիվանդանոց մեկնելուց։

Բախման հետևանքով «յաշիկն» առաջ է ընթացել ու դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել գովազդային վահանակն ու մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes E320-ը, ով վթարային իրավիճակ է ստեղծել «յաշիկի» վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ տեղի ունեցած խոշոր ավտոթարից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Back to top button
Close