Նորություններ

«ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն համալսարանի բյուջեին վերաբերում է ինչպես իր անձնական միջոցներին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ն չի բացահայտում փաստաբանին վճարված գումարը. Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ, ԿԳՄՍՆ դրածո Երվանդ Սերոբյանը շարունակում է ոչ թափանցիկ աշխատանքային ոճը, որը ժառանգել է ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, վատահամբավ և տխրահռչակ Սահակ Մինասյանից…
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին դիմել էի ՇՊՀ ռեկտորին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե որքան գումար է ՇՊՀ-ի բյուջեից վճարվել փաստաբան Սուսաննա Մխիթարյանին՝ պարոն Սերոբյանի շահերը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում Հովհաննես Խորիկյանի հայցով պաշտպանելու համար… Սակայն պարոն Սերոբյանը, փորձելով թաքցնել այդ տեղեկությունը, պատճառաբանել է, թե այդ տեղեկությունը, իբրև թե, անհատական տվյալներ է պարունակում և չի տրամադրել այն… Զավեշտալին այն է, որ պարոն Սերոբյանից ոչ ոք տիկին Մխիթարյանի անձնական տվյալները չի ցանկացել իմանալ… Որպես ՀՀ քաղաքացի և ՇՊՀ շահառու՝ իրավունք ունեմ իմանալու, թե պարոն Սերոբյանն ինչպես է ծախսում ՇՊՀ-ի առանց այդ էլ շատ սուղ ֆինանսական միջոցները, որոնք գոյանում են մեր հարկերից և ուսանողների վարձավճարներից… Սակայն, ինչպես տեսնում ենք, բուհական կրթությունից անտեղյակ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն համալսարանի բյուջեին վերաբերում է ինչպես իր անձնական միջոցներին…
Հավելեմ, որ բուհն ունի «Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին», որի ղեկավար է նշանակված պարոն Սերոբյանի անգրագետ բարեկամը, ով մի թեմայի վերաբերյալ երեք օրվա մեջ կարող է երկու տարբեր փաստաթղթեր կազմել, և տարրական վատնում է, երբ ռեկտորի ԺՊ-ի շահերը դատարանում պաշտպանում է վճարովի փաստաբանը, երբ բաժնի վարիչ կոչվածն ինքն է, ըստ տեղեկությունների, իրավաբանական վճարովի ծառայություններ մատուցում…
Ըստ Գյումրիում տարածված լուրերի` պարոն Սերոբյանը տիկին ՄԽիթարյանին վճարել է 300-400 հազար դրամ, որը սարսափելի մեծ գումար է այդ գործի համար և ավելորդ խոսակցությունների և ասեկոսեների առիթ է տալիս… Նույնիսկ խոսում են, որ փաստաբան Մխիթարյանի ամուսինը Երվանդ Սերոբյանի ընկերն է և վերջինը Մխիթարյանի հետ «ատկատներով» են աշխատում… Հենց այս խոսակցությունները և ասեկոսեները փարատելու համար էլ երկու օր առաջ կրկին խնդրել եմ պարոն Սերոբյանին հրապարակել տեղեկությունները, թե որքան գումար է վերջինս ՇՊՀ բյուջեից հատկացրել տիկին Սուսաննային Խորիկյանի «գործով» թե՛ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում, թե՛ այդ գործով՝ Վերաքննիչ դատարան դիմելու համար…
Հետաքրքիր զուգադիպություն… ԶԼՄ-ներից տեղեկացա, որ 2019-ին Շիրակի մարզպետարանի աշխատակիցներն ստացել են 187 միլիոն դրամի խրախուսում… Սակայն, լրագրողի փորձին ճշտել, թե ովքեր են այդ միլիոններին «տիրացել», Շիրակի մարզպետարանից, հղում տալով «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքին, չեն պատասխանել. նույնաբովանդակ պատասխան, ինչ տալիս է ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, երբ փորձում է թաքցնել և՛ փաստաբանին վճարված գումարի չափը, և՛ բուհի մի քանի աշխատակիցներին տրված պարգևավճարները… Պատահական չեն Գյումրիում ակտիվ խոսում, որ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը գրեթե ամեն օր ժամը 18.00-ից հետո, որպես երկրորդ աշխատատեղ, գնում է Շիրակի մարզպետարան և մարզպետի մտերմիկ շրջապատով բավական երկար մնում այնտեղ… Իսկ պատասխանների «ձեռագրերի» հեղինակը նույն անձն է…
Հ. Գ. ՀՀԿ-ի բեսպրեդելին եկավ փոխարինելու փաշինյանականների գյորմամիշաչտեսային զոռբայությունը…»:

Back to top button