ՄիջազգայինՆորություններ
Սոմալիում հզոր պայթյունի հետեւանքով մոտ 100 մարդ է զոհվել՝ այդ թվում օտարերկրացիներ

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ավելի քան 90 մարդ՝ այդ թվում 17 ոստիկան, մահացել են հսկիչ անցակետի մոտ ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտարարել է Սոմալիի խորհրդարանի պատգամավոր Աբդիրիզակ Մոհամեդը:
«Ինձ տեղեկացրել են, որ զոհերի թիվը գերազանցել է 90-ը. 17-ը ոստիկան են, 73-ը՝ քաղաքացիական անձինք, 4-ը՝ օտարերկրացիներ»,-նշել է նա:
Զոհվածներից առնվազն 3-ը Թուրքիայի քաղաքացի են՝ մասնագիտությամբ ինժեներ:
Վիրավորների թիվը հաշվվում է տասնյակներով, տարբեր տվյալներով, 70-90 մարդ:
Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել: Այնուամենայնիվ, հարձակման բնույթը թույլ է տալիս ենթադրել, որ դա «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման ձեռագիրն է:
Աղբյուր՝ dw.com