ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Դատավորները, ովքեր պարտք են նախկին իշխանություններին, պետք է գնան տուն. Կարեն Թումանյան

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, դատական համակարգում տեղի ունեցած փոփոխություններին:

Կարեն Թումանյանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանում չկա ճգնաժամ: Ասում է՝ ճգնաժամ կլինի, եթե համակարգը չգործի:
«Ճգնաժամ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ կա, այն իմաստով, որ կառավարությունը եւ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղեր, ցանկություն ունեն Սահմանադրական դատարանում տեսնել անձանց, որոնք կախվածություն չունենան նախորդ իշխանություններից»:

Հարցադրմանը, թե այդ դեպքում արդյո՞ք ցանկանում են տեսնել մարդկանց, ովքեր կախվածություն ունեն իրենցից, Կարեն Թումանյանն արձագանքեց. «Փաստ չունենք դրա վերաբերյալ, որ ցանկանում են իրենցից կախված տեսնել, բայց վտանգ կա: Գայթակղությունը մեծ է. դատական համակարգը, առավել եւս Սահմանադրական դատարանի նման կառույցը, որը վերջնական դիրքորոշում ունի իրավական հարցերի վերաբերյալ, պահել ազդեցության ներքո»:

Դատական համակարգը, ըստ փաստաբանի, կարող է լինել իրապես անկախ այն պարագայում, երբ համակարգի ներկայացուցիչները, ովքեր գտնում են, որ պարտք են նախկին իշխանություններին եւ պետք է ինչ-որ մի կերպ հատուցեն, հետ վերադարձնեն պարտքը, հեռանան:

«Սակայն իշխող քաղաքական թիմը չպետք է որեւէ կերպ միջամտի: Միջամտություն պետք է որեւէ ձեւով չլինի, բացառությամբ օրենքով սահմանված ձեւերով առողջացնելուն»:
Թումանյանը կարծում է, որ այս ընթացքում գործող իշխանության ամենակոպիտ սխալը եղել է դատարանների դռները փակելը: Տեղի ունեցածը նա համարում է միջամտություն:
Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորեւ:

Ավելին
Back to top button
Close