ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

8-ամյա տղան հրաշքով հաղթահարել է գլխուղեղի 4-րդ աստիճանի քաղցկեղը

8-ամյա ամերիկացի Քեմերոն Սքոթն ապացուցել է, որ բժշկության մեջ էլ են հրաշքներ լինում: Նա հաղթահարել է գլխուղեղի 4-րդ աստիճանի քաղցկեղը՝ ախտորոշումը ստանալուց 1 տարի անց:

2017թ.-ին տղան աստիճաններից ցած է ընկնում եւ հայտնվում հիվանդանոցում: Նա ցավեր ուներ մեջքի շրջանում, եւ տղայի ծնողները նրան տանում են բուժզննության:

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տալիս, որ տղայի մոտ ողնաշարի սկավառակի խախտում կա, սակայն դա նրա ամենամեծ խնդիրը չէ: Բժիշկները Քեմերոնի մոտ հայտնաբերել էին մեդուլոբլաստոմա՝ գլխուղեղի չարորակ ուռուցք, որը տարածվել էր դեպի ողնուղեղ:  Ախտորոշումը սարսափելի էր՝ գլխուղեղի 4-րդ աստիճանի քաղցկեղ:

Ընտանիքը վշտի մեջ էր. 24 կգ կշռող 8-ամյա տղային 4 ժամ տեւած վիրահատության են ենթարկում, եւ բարեբախտաբար, բժիշկներին հաջողվում է հեռացնել բոլոր ուռուցքները:

Այնուհետ հերթը հասնում է քիմիական եւ ռադիո թերապիային: Հիվանդանոցը հոգացել էր տղայի բուժման ծախսերը:

Հյուծիչ բուժման կուրսից հետո Քեմերոնը վերջնականապես ազատվում է քաղցկեղից: Այդ առիթով նրա ծնողներն ու բժիշկները երեկույթ են կազմակերպում:

Այս հրաշալի պատմությունը հույս եւ վստահություն է տալիս նման հիվանդությամբ տառապող բազմաթիվ մարդկանց:

 

 Աղբյուր՝ lifter.com.ua

Back to top button
Close