ՄիջազգայինՆորություններ

Ըստ Թուրքիայի ՊՆ-ի` 2019-ին քուրդ զինյալների դեմ իրականացվել է 150 ռազմական օպերացիա

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ 2019թ. ընթացքում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի տարածքում և հարևան երկրների տարածքներում իրականացրել է 150 ռազմական օպերացիա:

Մասնավորեցվում է, որ այդ ռազմագործողություններից 31-ը եղել է լայնամասշտաբ, 119-ը՝ միջնամասշտաբ: Դրանք ուղղված են եղել Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Քուրդիստանի համայնքների միության» (ՔՀՄ-KCK) զինյալների դեմ:

Հաղորդվում է, որ հիշյալ օպերացիաների ընթացքում թուրքական զինուժը վնասազերծել է 1789 քուրդ գրոհայինի: Նշվում է նաև քրդերից առգրավված հարյուրավոր միավորներ զենք-զինամթերքի մասին:

ermenihaber.am

Back to top button