Նորություններ

«Հայփոստ»-ում կողոպուտ կատարած կասկածյալն իր քայլը պատճառաբանել է երեխայի առողջական խնդիրները լուծելու համար գումար չունենալու հանգամանքով

Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնի քննչական խումբը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Երվանդ Գ.-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է մարտի 1-ին Երևանի Սեբաստիա փողոցում գործող «Հայփոստ»-ի 0065 մասնաճյուղում կողոպուտ կատարելու մեջ։

Երեկ քննչական բաժնի քննիչ Ազատ Գրիգորյանի որոշմամբ Երվանդ Գ.-ն ՀՀ քր.օր-ի 34-76 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով որպես կասկածյալ ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը թե շրջապատում, թե ընտանիքում ճանաչվում է պարկեշտ անձնավորություն և անգամ հարևաններն ու հարազատները զարմացել են, որ նա դիմել է նման քայլի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ նրա երեխան ունեցել է առողջական խնդիրներ՝ երիկամների հետ կապված, ու քանի որ սոցիալապես անապահով է, ստիպված փորձել է գումար հափշտակեու միջոցով լուծել երեխայի առողջական խնդիրները։

Այս տեղեկությունը քննչական բաժնում նույնպես ճշտվում է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 1-ին կողոպուտ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում գլխարկով բաճկոնով քաղաքացին մտել էր Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի 0065 փոստային բաժանմունք և աշխատակցից պահանջել գումար: Փոստ ներխուժողը դիմադրության հանդիպելուց հետո փոստից գողացել էր 2 հազար դրամ և դիմել փախուստի: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արսեն Վարդանյանի և Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում աշխատել էին ոստիկանության փորձաքրեագետները: Դեպքի վայրի զննություն էին կատարել նաև քննիչները՝ ավագ քննիչ Ազատ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

3b57c6d65d4941cd0c225f1adf7f17a3 aeac755f0c5ab013789db12eb82b133d ae51b27515da8036ca396cbd6ddf3d6f 700261cb92d7ee4ac7ba3298e2ef0862

 shamshyan.com

Back to top button
Close