Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Մահացել է Գալինա Վոլչեկը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր եւ դերասանուհի Գալինա Վոլչեկը 87 տարեկանում մահացել է մոսկովյան կլինիկայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Հանրահայտ արվեստագետին հոսպիտալացրել էին դեկտեմբերի 24-ին՝ թոքաբորբ ախտորոշմամբ:

 

Գալինա Վոլչեկը ծնվել է 1933թ.-ի դեկտեմբերի 19-ին:

Նա 1971 թ.-ին դարձել է «Սովրեմեննիկ» թատրոնի ռեժիսոր, այնուհետ գեղարվեստական ղեկավար:

Խաղացել է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Դոն Կիխոտ», «Լիր արքա»,  «Զգուշացիր ավտոմեքենայից» եւ «Աշնանային մարաթոն» ֆիլմերը:

Վոլչեկը վերջերս չէր նկարահանվում կինոյում եւ հանդես չէր գալիս թատրոնում:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

 

Back to top button
Close