Նորություններ

Հրդեհ հայ-վրացական սահմանին

Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հայ-վրացական սահմանին՝ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտ, այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող:

Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ:

Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները իրականացվում են մեծ դժվարությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Back to top button
Close