ՆորություններՔո ձայնը

«Ռազմիկին ազատելը խոսում է Նիկոլի վարած քաղաքականության անճարության մասին». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէի ուզում խոսել Հանրապետական հիվանդանոցում երեխաների առևանգման փաստի մասին։ Ամենամեծ պատճառը երևի այն էր, որ աղջիկս էդ հիվանդանոցում է ծնվել։ Ավելին, ռազմիկ կոչեցյալն է ընդունել ծնունդը։ Ինքնին ենթադրվում է, որ նման բան կարող էր տեղի ունենալ նաև մեր հետ։ Ու հնարավոր է, որ ինչ-որ տեղ իմ խոսակցությունը ռազմիկի հետ կարող էր պատճառ դառնալ, որ նրանք չեն գնացել էդ քայլին։

Գարեգին Միսկարյան

Կանչեց, թե.
-Պիտի կեսարյան հատումով արվի, իսկ դա գիտեք, վտանգավոր է։ Չենք երաշխավորում, որ ամեն ինչ հարթ կանցնի, պիտի ստորագրեք, որ համաձայն եք։
Ասի.
-Կա՛մ դուք հիմա անձամբ երաշխավորում եք, որ ամեն ինչ հարթ կանցնի, կա՛մ հենց հիմա գնում ենք ուրիշ հիվանդանոց։
-Բա, շատ տաքարյուն եք, իհարկե, մենք ամեն ինչ կանենք, որ հարթ անցնի։

Մի խոսքով, 300 դոլարով պայմանավորվեցինք, որ ամեն ինչ հարթ է անցնելու։ Չնայած, որ ծննդօգնությունը անվճար էր, մուտքի համար էլ դրամարկղում 60000 դրամից մի փոքր ավելի գումար էին մուծել տվել։ Ինչևէ …

Էն որ համակարգը ամբողջությամբ, իսկ առողջապահության համակարգն՝ էլ ավելի թաթախված է կոռուպցիայի մեջ, ոչ մեկի համար գաղտնիք չի։ Էն որ էդ ամեն ինչը շատ ավելի մեծ մասշտաբներ է ներառում իր մեջ քան ռազմիկն ու իր բժիշկները, դա էլ կասկածից վեր է։ Տուժողներից մեկն էր ասում, որ քննիչը ասել է` վերևներից չեն թողնում, որ գործին ընթացք տանք։

Հիմա էսքանից հետո ռազմիկին թողնել ազատության մեջ, կարծում եմ ոչ թե սխալ է, այլ խոսում է Նիկոլի վարած քաղաքականության անճարության մասին։ Անկախ դատարանի մասին հեքիաթներով մեզ սնում ենք ու տվայտվում։

Դատավորը փախավ, Միհրանը փախավ, Խաչատուրովը չկա, էսօր դատավորը լքեց Հայաստանը։ Հիմա, որ ռազմիկը վաղը «պատահական մեռնի» կամ չքվի Հայաստանից, պիտի ասենք` համակարգը դիմադրում է։ Պիտի էլի մի լայվ անենք, ասեք, դե անկախ դատարան ենք սարքում, իրավապահները լավը չեն։

Իսկ իրականությունն էլ էն է, որ համակարգային ոչ մի փոփոխություն չի արվել, չի արվում, ու ոնց հասկանում եմ չի էլ արվելու։ Եթե պետությունը զավթած Սերժին մեղադրանք է առաջադրվում մեկ միլիոն դոլարի դիզելի գործով, էդ երկրում համակարգային փոփոխություններ չեն լինելու»:

Back to top button
Close