Նորություններ

Ընտրությունների ժամանակ արդեն հասկացա ինչն ինչոց է. խայտառակ շոու էր. Մխիթարյանի մայր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները Հենրիխ Մխիթարյանի մոր՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի գնահատմամբ խայտառակ ձևով են տեղի ունեցել։

«Սա խայտառակ շոու էր, ոչ թե ընտրություն։ Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, արված էր, անելիք չկար։ Ես ընտրությունների ժամանակ արդեն հասկացա ինչն ինչոց է։ Միգուցե ոչ ֆուտբոլային մարդիկ չհասկանային՝ ինչ է կատարվում, բայց մարդիկ, որոնք երկար ժամանակ է ֆուտբոլում են, իսկ ես արդեն 40 տարի է ֆուտբոլում եմ, այսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէին տեսել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թաշչյանը։

Նրա խոսքով, այս վիճակում ֆուտբոլը չի կարող զարգանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close