ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում քրդական ուժերի դեմ հատուկ գործողություններ են իրականացվում

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում «Kıran-9 Ջուդի լեռներ» և Հաքքարի նահանգում «Kıran-10 Քազանի հովիտ» օպերացիաների մեկնարկի մասին:

Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ չնայած եղանակային բարդ պայմաններին` շարունակվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ իրականացվող գործողությունները: Նպատակն է վերոհիշյալ շրջաններում վնասազերծել քուրդ զինյալներին և խոչընդոտել ձմռան ամիսներին վերջիններիս ամրակայմանը:

Նշվում է, որ PKK-ի դեմ իրականացվող գործողություններին մասնակցում են Շրնաքի ոստիկանության շրջանային հրամանատարության 84 օպերատիվ խումբ` 1260 ծառայողներով, իսկ Հաքքարիում 48 օպերատիվ խումբ` 730 ծառայողներով:

ermenihaber.am

Back to top button