ՆորություններՍպորտ

Մյուլեր. Լևանդովսկին իրական «հրեշ» է

Մյունխենի «Բավարայի» հարձակվող Թոմաս Մյուլերը գովաբանել է թիմի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկուն, հաղորդում է Sport Bild-ը:

«Ռոբերտը սովորական հարձակվող չէ: Նա իրական «հրեշ» է, ով չի խնայում մրցակցին: Ես շատ հարձակվողների հետ եմ խաղացել, բայց նրա նման գոլահար չեմ տեսել:

Նա թույլ կողմեր գրեթե չունի: Միգուցե կարող ենք նշել տարիքը, բայց Ռոբերտը հիմա ավելի լավն է, քան մի քանի տարի առաջ:

Ափսոսում եմ, որ Լևանդովսկին գերմանացի չէ և չի խաղում մեր ազգային հավաքականում»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Լևանդովսկին Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 16 հանդիպում ՝ դառնալով 19 գոկի հեղինակ:

armsport.am

Back to top button