Նորություններ

Դավիթ Տոնոյանն ու Ֆելիքս Ցոլակյանն ամենաբարձր վարկանիշն ունեն, ԿԳՄՍ նախարարը՝ ամենացածր

ՀՀ-ում նոյեմբերին «Gallup International Association» իրականացրած հարցումների համաձայն քաղաքացիները ամենաշատը գոհ են պաշտպանության նախարարի աշխատանքից:

Հարցման տվյալների համաձայն 0-5 բալանոց սանդղակով ամենաբարձր ցուցանիշն ունեն ՊՆ-ն և ԱԻՆ-ը:

«Gallup International Association»-ի հայաստանյան տնօրեն  Արամ Նավասարդյանը ներկայացնելով հարցման տվյալներն ասել է, թե Դավիթ Տոնոյանի գործունեությունը քաղաքացիները գնահատել են 4 բալ, Ֆելիքս Ցոլակյանինը՝  3.7 բալ:

Ամենացածրը գնահատվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքը:

Ամենաբարձրը գնահատվել է Շիրակի և Գեղարքունիքի մարզպետների աշխատանքները, ամենացածրը՝ Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզպետներինը.

«Վայոց ձորի մարզպետի ցուցանիշը վերաբերում է նախկինին, քանի որ նոր մարզպետը վերջերս է նշանակվել, և չեմ կարծում, որ ճիշտ կլինի այս ցուցանիշը նրա վրա տարածել», — նշել է Նավասարդյանը։

Հարցումներն անցկացվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ը Երևանի բոլոր համայնքներում, ՀՀ 10 մարզում, մարզկենտորններում, գյուղական համայնքներում: Իրականացվել է 1517 հարցում: Երևանից հարցումներին մասնակցել է՝ 33, մարզերից՝ 67 տոկոս:

Back to top button