Նորություններ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին.կին վարորդը վիրավորվել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայք-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալլա Ա., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից  և կողաշրջվել:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Back to top button