Նորություններ

Սուբուտեքս, մարիխուանա, կանեփի սերմեր․ ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալները, դեկտեմբերի 19-ին Աջափնյակ վարչական շրջանում հայտնբերեցին ու ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին մի քանի տղամարդու։

Միջոցառմանը ներգրավված են եղել նաև Մաշտոցի բաժնի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի դեղահաբ ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բերման ենթարկվածներից մեկն էլ տնից ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգված՝ 66 գրամից ավելի քաշով, ինչպես և կանփ բույսի սերմեր՝ 18 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Back to top button