Նորություններ

Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին այրվում է մոտ 300 հա խոտածածկ տարածք

Դեկտեմբերի 20-ին, ժամը 11։20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին՝ «Գայլի Դրունք» կոչվող հանդամասում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 300 հա խոտածածկ տարածք:

Back to top button