ՄիջազգայինՆորություններ

Դոնալդ Թրամփը պահանջել է անհապաղ սկսել իր պաշտոնանկության գործընթացը Սենատում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է անհապաղ սկսել իր պաշտոնանկության գործընթացը Սենատում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այն բանից հետո, երբ դեմոկրատները չապահովեցին պատշաճ դատական գործընթաց Ներկայացուցիչների պալատում, առանց փաստաբանների, առանց վկաների, առանց ոչնչի, նրանք դեռ ուզում են ուղղորդել Սենատին, թե ինչպես պետք է իրականացնել ընթացակարգը: Ընդհանրապես, նրանք (դեմոկրատները) զրո ապացույց ունեն ամեն ինչի մասին, դրանք երբեք չեն էլ հայտնվի»,-գրել է Թրամփը սոցցանցի իր էջում:

Նա հիշեցրել է, որ ոչ մի հանրապետական չի քվեարկել իր պաշտոնանկության գործընթացի օգտին, ինչը խոսում է իր կուսակիցների աննախադեպ միասնականության մասին:

Թրամփի նկատմամբ գործընթացի ժամկետներն ու ձևաչափը դեռևս որոշված չեն:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դեռևս գործը չի փոխանցել Սենատ և չի նշանակել կոնգրեսականների խումբ, որոնք պետք է ներկայացնեն մեղադրանքները վերին պալատում: Դա դիտվում է որպես ճնշման միջոց հանրապետականների նկատմամբ, որպեսզի նրանք համաձայնեն դեմոկրատների պահանջին՝ Թրամփի նկատմամբ դատական գործընթացի ձևաչափի հարցում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնանկության առաջին հոդվածով կողմ է քվեարկել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ երկու դեմոկրատ:

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Back to top button
Close