Նորություններ

Ավտովթար Գյումրիում. բախվել են 4 ավտոմեքենա, կան վիրավորներ

Ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։  Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 67Բ հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչ՝ 63-ամյա Ս. Գ-ի վարած Mercedes մակնիշի 607 AF 61 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 25-ամյա Խ. Ն-ի վարած Ford 88 MD 858 համարանիշի, Գյումրիի բնակիչ՝ 54-ամյա Գ. Ս-ի վարած Mercedes մակնիշի 35 DP 281 համարանիշի և Գյումրիի բնակիչ՝ 27-ամյա Ա. Գ-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 AD 024 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Ախուրիկ գյուղի բնակիչ, 23-ամյա Ս. Բ-ն մարմնական վասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close