Նորություններ

Ռազմիկ Աբրահամյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով. Փաստինֆո

Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

«Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200 հոդվածի 3-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ»,- տեղեկացրել է Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է դեկտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2 մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ ծնողին երեխայից ապօրինի բաժանելու կասկածանքով։ Սակայն դատարանն այսօր ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել, քանի որ գտել է, որ չի եղել բավարար հիմքեր նրան ձերբակալելու։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ անվանի բժիշկը ներկա չի գտնվել իրեն ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննարկմանը, քանի որ նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք, որ Ռ.Աբրահամյանն անցնում է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղակալի մասնակցությամբ կաշառքի գործով, սակայն ԱԱԾ-ն այն ժամանակ հայտարարեց, որ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց է ընտրվել նրա նկատմամբ։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close