Վերջին տվյալներով՝ Մոսկվայի կենտրոնում հրաձգության հետեւանքով 5 տուժած կա. ԱԴԾ աշխատակից է զոհվել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մեկ աշխատակից է զոհվել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, 5 մարդ վիրավորվել է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտնել են ԱԴԾ-ից:
Նույն աղբյուրից հայտնել են, որ հարձակվողը գործել է միայնակ: Նա չեզոքացվել է: Ծանր վնասվածքներ են ստացել հատուկ ծառայության եւս 3 աշխատակից:
Կան տեղեկություններ, որ հարձակվողները 3-ն են եղել:
Ինչպես ավեի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության(ԱԴԾ) շենքի մոտ` Մոսկվայի Բոլշայա Լուբյանկա փողոցում, հրաձգություն էր տեղի ունեցել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պետության ղեկավարին օպերատիվ կերպով զեկուցում են Մոսկվայի կենտրոնում հրաձգության հետ կապված իրավիճակի մասին տեղեկությունները: Դեռեւս փակ են ՌԴ մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ: