ՄիջազգայինՆորություններ

Հրաձգություն Լյուբյանկայում՝ ԱԴԾ շենքի մոտ. Պուտինին արդեն զեկուցել են

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության(ԱԴԾ) շենքի մոտ` Մոսկվայի Բոլշայա Լուբյանկա փողոցում, հրաձգություն է տեղի ունեցել։ Կան տուժածներ, վիրավորվել է հատուկ ծառայության 2 աշխատակից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Անհայտ անձը կրակ է բացել Բոլշայա Լուբյանկա 12 շենքի մոտակայքում, կան տուժածներ։ Հանցագործը չեզոքացվել է, նրա ինքնությունը պարզվում է»,- հայտնել են ԱԴԾ հանրային կապերի բաժնից։ Կրակել են ենթադրաբար ինքնաձիգից կամ «Սայգա» տիպի կարաբինից։ Տեղում աշխատում են իրավապահ մարմինները։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պետության ղեկավարին օպերատիվ կերպով զեկուցում են Մոսկվայի կենտրոնում հրաձգության հետ կապված իրավիճակի մասին տեղեկությունները: Փակ են ՌԴ մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ:

Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի

Back to top button
Close