Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Ինչպես է Պուտինի ցանցը գործում Գերմանիայում. Bild

«Բեռլինի կենտրոնում պատվիրված սպանությունը հանդգնության վառ օրինակ է, որով Կրեմլը գործում է Գերմանիայում եւ կապեր հաստատում քաղաքական, տնտեսական եւ հասարակական վերնախավի հետ»,-գրում է գերմանական Bild-ը:

«Լրտեսություն, սաբոտաժ, ազդեցություն, քարոզչություն, փողերի լվացում, զենքի եւ թմրամիջոցների առեւտուր… Մոսկվան 60 տարի շարունակ Գերմանիայում լրտեսների ցանց է ղեկավարում, որոնք կապեր ունեն ինչպես արեւմուտքում, այնպես էլ արեւելքում (ժամանակին դա КГБ-ն էր եւ «Շտազի» խմբերը, այսօր՝ ГРУ-ն եւ СВР-ն)», — պնդում է հոդվածագիր Պետեր Տիդեն:

«Փորձագետների տվյալներով՝ Գերմանիայում առնվազն 3.000 լրտես, իրեզեկիչ եւ ազդեցություն գործող անձինք կան»,-նշվում է հոդվածում:

«Կարեւոր նշանակություն ունի Բավարիան: Մյունխենից իրագործվում է սփյուռքի մեջ ներգրավվածությունը եւ քաղաքական շրջանակների վրա ազդեցությունը: Կատարվում են ներդրումներ քաղաքական-ռազմավարական նկատառումներով: Բաստիոններն են. Բեռլին (դեսպանատուն եւ հյուպատոսարան. 359 աշխատակից), Բադեն-Բադեն, Ֆրանկֆուրտ, Ռոստոկ/Շվերին (քաղաքականություն), Դրեզդեն/Լեյպցիգ  (ռադիոհեռարձակում)»:

«Լրտեսների կիզակետում են բանկերն ու ապահովագրական ընկերությունները, նավաշինարանները, նավթաքիմիական ոլորտը՝ հատկապես նավթավերամշակող ձեռնարկությունները»:

«Լրտեսության մեջ ավանդաբար կասկածվում են նաեւ Ռուսական Ուղղափառ եկեղեցու սպասավորները: Ռուսաստանում եկեղեցին ամբողջությամբ գտնվում է հատուկ ծառայությունների ձեռքում. պատրիարքը КГБ-ի սպա է եղել: Բրանդենբուրգում ռուսամետ քաղաքական գործիչները մի քանի տարի շարունակ փորձում էին քաղաքացիություն ապահովել բարձրաստիճան հոգեւորականի համար, սակայն ՆԳ նախարար Յորգ Շենբոմի կողմից մերժում ստացվեց՝ եկեղեցու սպասավորի КГБ-ական անցյալի հիմնավորմամբ»,-գրում է պարբերականը:

«Լրտեսական կենտրոններ են հանդիսանում որոշ ռուս-գերմանական առեւտրատնտեսական միավորումներ: Վերլուծական կենտրոնների միջոցով շփումներ են ապահովվում քաղաքականության եւ տնտեսության ոլորտների ներկայացուցիչների հետ, պատրաստվում են քարոզչական հետազոտություններ»:

«Գերմանացի քաղաքական գործիչների եւ նախկին պատգամավորների միջոցով Կրեմլը տարածում է իր ազդեցության գոտիները Բալկաններում՝ Սերբիայում, Կոսովոյում, Մոնտենեգրոյում, Ալբանիայում՝ ինչպես քաղաքականությունում, այնպես էլ նավթի եւ գազի շուկայում: Անօրինական զինված կազմավորումները  գործում են մարզական ակումբների եւ կազակական միավորումների տեսքով»:

«Որոշ օդանավակայաններ ծառայում են Կրեմլին թմրաբիզնեսի համար, օրինակ, Լատինական Ամերիկայից կոկայինի ներկրման նպատակով. բիզնես, որն իրականացվում է տասնամյակներ շարունակ: Այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մյունխենը եւ Բեռլինը, Կրեմլի ենթակառույցները եւ հատուկ ծառայությունները միլիարդներ են ներդնում»,-գրում է գերմանական հանդեսը:

 

Աղբյուր՝ Bild

Back to top button
Close