ՄիջազգայինՆորություններ

Ասադի ուժերը Ռուսաստանի աջակցությամբ հրետակոծում են Սիրիայի դեէսկալացիոն գոտին

Սիրիական Իդլիբ նահանգում Ռուսաստանի աջակցությամբ կառավարական ուժերի ռմբակոծությունների հետեւանքով վերջին 3 օրում զոհվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը:

Իդլիբ նահանգը գտնվում է ընդդիմության վերահսկողության ներքո եւ համարվում է դեէսկալացիոն գոտի, որի տարածքում պաշտոնապես գործում է հրադադարի ռեժիմը:

Պարբերական դարձած ռմբակոծություններից հետո հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները:

Վերջին շաբաթվա ընթացքում ռմբակոծությունների թվի աճը կարող է վկայել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի ցամաքային հարձակման մասին, որի նպատակը մայրաքաղաք Դամասկոսը եւ Հալեպ քաղաքը միմյանց կապող գլխավոր մայրուղու աշխատանքի վերականգնումն է:

 Աղբյուր՝ svoboda.org

Back to top button