Նորություններ

Ծնողին երեխայից ապօրինի բաժանելու կասկածանքով եւս մեկ քաղաքացի է ձերբակալվել

Ծնողին երեխայից ապօրինի բաժանելու կասկածանքով եւս մեկ քաղաքացի է ձերբակալվել՝ 43 տարեկան։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ն.Հարությունյանը։

«ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2 մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1976 թվականին ծնված քաղաքացի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են նաև «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն » ՊՈԱԿ –ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

Քրեական գործով կա նաեւ մեկ մեղադրյալ. 43-ամյա կինը մեղադրվում է երեխայի առք ու վաճառքին օժանդակելու մեջ։

Back to top button