Գեղամ Մանուկյանն էլ սիրելու բան չէ…Էդմոն Մարուքյան
ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանի արձագանքին՝ կապված Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու՝ ԼՀԿ_ի մտադրության հետ։ Էդմոն Մարուքյանը գրել է.
Գեղամ Մանուկյանն էլ սիրելու բան չէ…
Դաշնակցական Գեղամ Մանուկյանն էլ է միացել Արմեն Աշոտյանին և շտապել ազդարարել մեր հերթական կործանման լուրը: Դատեք ինքներդ, թե ով է կործանվել ու երբ…
Գեղամ Մանուկյանը ճիշտ է ասում, քաղաքականությունն անբարոյականություն չէ, պարզապես որոշ անբարոյականներ զբաղվում են քաղաքականությամբ և նույնիսկ՝ մեդիապլատֆորմների տիրապետում: Իհարկե, սա արձանագրում եմ ամենայն ցավով։
P. S. Կա՛մ լյուստրացիա կա՛մ էլ որոշ վայվերլուծաբաններ ընդունակ չեն սպասել կուսակցության կառավարման խորհրդի վերջնական որոշմանը։ Նրանք արդեն իսկ գիտեն, թե ինչ է լինելու, իսկ իմացության աղբյուրը սեփական անցած «ճանապարհն» է։