ՆորություններՔո ձայնը

Աշոտյա՛ն, դու սիրելու բան չես, սո՛ւս մնա. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Աշոտյա՛ն, դու սիրելու բան չես, սո՛ւս մնա»:

Հիշեցնենք, որ անդրադառնալով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանին հետ կանչելու մտադրությանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Գրպանային ընդդիմության թշվառությունը:

Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք:

Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի:
Հետո ինչ-որ վարչության պետի:
Հետո ինչ-որ գյուղապետի:

Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր:

Հ.Գ. Ավելի լավ չէ՞ր նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք:

Չէ մի չէ, ընդդիմություն… Թան էլ չէ, փրթած մածուն»:

Գրպանային ընդդիմության թշվառությունը:Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու…

Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 17. Dezember 2019

 

Back to top button