Նորություններ

Դա սուտ մատնություն է, հերթական անգամ այդ տխրահռչակ մարդու կողմից. Ռուբեն Հայրապետյանը՝ Աշոտ Աղաբաբյանի մասին

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին դեռեւս չեն հարցաքննել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց Հայրապետյանը` անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին:

«Աշոտ Աղաբաբյանը մեղադրել է ինձ, թե ՈՒԵՖԱ-ն «Հրազդան» մարզադաշտին Իտալիայի հետ խաղից առաջ գումարներ է հատկացրել , եւ ես այդ գումարները յուրացրել  եմ: Ամբողջ աշխարհը գիտի` ՈւԵՖԱ-ն երբեւիցե որեւէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում, երկրորդը, ՈւԵՖԱ-ն ծրագրային որեւէ կոպեկ, որեւէ սենթ չի տվել ֆուտբոլի ֆեդերացիային «Հրազդան» մարզադաշտի վրա ծախսելու համար: Դա եղել է զուտ իմ որոշումը, որ Իտալիայի հետ խաղից առաջ մենք պետք է ունենանք նորմալ  խաղադաշտ: Հանդիպել  եմ  «Բուռնաշին» եւ նրան առաջարկել  եմ, որ մենք ներդրումներ ենք անում եւ իրենք 20 տարի անհատույց տալիս են մարզադաշտը հավաքականի խաղերի համար, պայմանավորվել ենք եւ ներդրումներ ենք արել զուտ ֆեդերացիայի գումարներով: Դա սուտ մատնություն է, հերթական անգամ այդ տխրահռչակ մարդու կողմից»,-ասաց նա:

news.am

Back to top button
Close