ՆորություններՍպորտ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Բայերը» «Ռեալի» ձեռքից տարավ երիտասարդ արգենտինացուն

«Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էսեքյել Պալասիոսը դարձել է Լևերկուզենի «Բայերի» խաղացող, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Տրանսֆերն արժեցել է 21,5 մլն եվրո։ Ֆուտբոլիստը հաջող է անցել բուժզննումն ու պայմանագիր է կնքել՝ նախատեսված մինչև 2025 թվականը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 21-ամյա արգենտինացու ծառայութուններով հետաքրքրված է «Ռեալը», բայց տրանսֆերն այդպես էլ չկայացավ։

Հավելենք, որ Պալասիոսն Արգենտինայի հավաքականում 4 հանդիպում է անցկացրել։

ArmFootball.com

Back to top button
Close