Նորություններ
Հրազենային գնդակային վիրավորում ստացած Արմենն արդեն քայլում է

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Արմենը հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում էր ստացել ձախ ազդրի շրջանում: Բուժման սկզբին չէր կարողանում հենում կատարել ոտքի վրա՝ ցավի և թուլության պատճառով:
Այսօր արդեն քայլում է առանց ձեռնափայտի: Նման կարճ ժամանակում այսպիսի արդյունք գրանցեցինք միայն մեր թիմի արհեստավարժ աշխատանքի և Արմենի կամքի ուժի շնորհիվ: