Նորություններ

Երեւանում կտեղադրվի «Քայլող մարդը» քանդակը

Երեւանի ավագանու որոշմամբ Երևանում՝ Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում կտեղադրվի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը:
«Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում: «Քայլող մարդը» անվանի քանդակագործի նվերն էր Երևանին»,- հայտնում է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Back to top button
Close