Նորություններ

Դեկտեմբերի 20-ին կվառվեն Գյումրի քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը

Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 19:00-ին հրավիրում ենք բոլորին Գյումրու կենտրոնական հրապարակ` միասին վառելու քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը:
Մինչ լույսերի վառման արարողությունը, «Անի» փողային նվագախմբի ուղեկցությամբ տասնյակ ձմեռ պապիկներ Աբովյան փողոցից երթով կշարժվեն դեպի Կենտրոնական հրապարակ:
Սպասվում են բազմաթիվ գեղեցիկ անակնկալներ և շքեղ հրավառություն»:

 

Back to top button
Close