ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայի օդանավակայանում տղամարդ է ձերբակալվել. նա սպառնում էր ինքնաթիռում նռնակ պայթեցնել

Ներկա պահին տղամարդը ձերբակալված է, ոստիկանությունում պարզում են նրա արարքի դրդապատճառները։ Միջադեպի պատճառով թռիչքը հետաձգվել է։

ՌԴ ոստիկանության աշխատակիցներն այսօր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել են Մոսկվա-Կրասնոդար չվերթի ուղևորին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդագրության համաձայն` ուղևորը հայտարարել է իր մոտ պայթուցիկ նյութի առկայության մասին, որը նա պատրաստվում է պայթեցնել։ Նա հարբած է եղել։ Նրա մոտ նռնակ չեն գտել, ինքնաթիռը զննել են։

Ներկա պահին տղամարդը ձերբակալված է, ոստիկանությունում պարզում են նրա արարքի դրդապատճառները։

Ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է Մոսկվայի ժամանակով ժամը 13:45-ից 16:00-ը։

 

Back to top button
Close