Նորություններ

Արել է անհավատալին․ ինչպես է դաունի համախտանիշով արմավիրցի տղան դարձել չմշկորդ

Արսենի Կոմարովը Արմավիրից (Ռուսաստան) անհավանական բան է արել։ Բացառված չէ, որ նա այդպիսի ախտորոշմամբ աշխարհի միակ չմշկորդն է, որը նման հաջողությունների է հասել սպորտում։

10-ամյա տղայի մոտ սրտի բնածին արատ կա և դաունի համախտանիշ։ Սակայն նա լուրջ ձեռքբերումներ է արձանագրում չմշկասահքում։

Ծնողների և մարզչի խոսքով՝ մինչև սպորտով զբաղվելը նա դժվարացել է անգամ ամենապարզ շարժումներ կատարել, բայց հիմա անհավանական բաներ է անում սառույցի վրա։ Կանխատեսումների համաձայն` շուտով տղան պատանեկան կարգ կստանա։

Արսենին երկու տարի առաջ է սկսել հաճախել չմշկասահքի խմբակ։ Նա ընդամենը 10 վայրկյանով է հետ մնում առանց խնդիրների մարզիկներից։
Ռուսաստանի օլիմպիական հավաքականն աջակցում է զարմանահրաշ տղային։ Նրան լեգենդար մարզիկ, վեցակի օլիմպիական չեմպիոն Վիկտոր Անայի ստորագրությամբ սաղավարտ են նվիրել։

armeniasputnik.am

Back to top button
Close