ՆորություններՍպորտ

Օզիլի հայտարարության պատճառով չինացիները հրաժարվել են ցուցադրել «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը

Չինական CCTV հեռուստաալիքը հրաժարվել է ուղիղ եթերում ցուցադրել Անգլիայի առաջնության 17-րդ տուրի «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Այդ հեռուստաալիքը պետական է և նա է Չինաստանի մեծ տարածքում ցուցադրում ԱՊԼ-ի խաղերը:

Այդ մրցավեճի փոխարեն տեսագրությամբ ցուցադրվելու է «Տոտենհեմ» — «Վուլվերհեմփթոն» խաղը:

Bloomberg-ը տեղեկացնում է, որ նման որոշման պատճառ է դարձել «զինագործների» կիսապաշտպան Մեսութ Օզլիի հայտարարությունը: Վերջինս Չիանստանին մեղադրել էր այդ երկրի տարածքում բնակվող մահմեդական հավատք ունեցող ույղուրների նկատմամբ հալածանքների մեջ: Չինաստանի Ցինզյան մարզում մոտ 10 միլիոն ույղուր է բնակվում:

Ավելի ուշ «Արսենալը» հայտարարել էր, որ չի խառնվում քաղաքականությանը և Օզիլի կարծիքը միայն նրա տեսակետն է, այլ ոչ թե ակումբի:

ArmFootball.co

Back to top button
Close