Նորություններ

Ինչ ծառայությունների փաթեթ է ներառված Առողջության համապարփակ ապահովագրության մեջ․ պարզաբանում է Արսեն Թորոսյանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆբ-յան իր էջում գրել է․

‼️Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների փաթեթ, որի մեջ ներառված ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաների համար ներկայացնում եմ ստորև (մեծահասակների ՀԾՓ-ն կներկայացնեմ առանձին գրառումով).

1. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

✅ Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար,
✅ Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,
✅ Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա,
✅ Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը,
✅ Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի ծառայություններ,
✅ Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում,

2. Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.

✅ իմունիզացիա,
✅ կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,
✅ աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
✅ տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
✅ ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,
✅ հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
✅ հեմոդիալիզի ծառայություններ:

3. Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

✅ Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ,
✅ Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,
✅ Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,
✅ Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,
✅ Մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ,
✅ Մանկական և նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ:

#ՀասանելիԱռողջապահություն
#ՈրակյալԲուժօգնություն

Ավելին
Back to top button
Close