ՆորություններՔո ձայնը

Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ ճնշումների տակ է գտնվում և պատրիարքը չի կարող իրեն այլ կերպ պահել. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչը շատերի մոտ վրդովմունք է առաջացրել։ Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ ճնշումների տակ է գտնվում և պատրիարքը չի կարող իրեն այլ կերպ պահել։

Պատրիարքի հիմնական խնդիրը հայ համայնքի անվտանգության ապահովությունն է ու նա դա պետք է ապահովի ցանկացած եղանակով և դա մենք պետք է հասկանանք և ընդունենք։ Համայնքից ինքնաոչնչացման գնով հերոսություն պետք չի պահանջել։

Հ.Գ. Իրանի հրեական համայնքը միշտ դատապարտել է Իսրայելի քաղաքականությունը, հրապարակայնորեն պաշտպանել է պաղեստինցիների իրավունքները և Իսրայելում ոչ ոք նրանց դավաճան չի համարում։ Հրեաների համար իրենց ցեղակիցների անվտանգության հարցը միշտ առաջին տեղում է եղել։

Back to top button
Close