Նորություններ

ԱՄՆ-ում երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար

Ամերիկյան Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում մրցավածքի ժամանակ WSAV-TV  հեռուստաալիքի համար արված ծագումով հայ լրագրող Ալեքս Բոզարջյանի ռեպորտաժն անսպասելիորեն տհաճ վերջաբան է ունեցել. երբ թղթակիցն ուղիղ եթերում ներկայացնում էր մարաթոնի սյուժեն, հանկարծակի վազորդներից մեկն առանձնացել էր մյուս մասնակիցներից եւ վազելու ընթացքում հարվածել լրագրողի հետույքին, հաղորդում է Fox News-ը:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես էր կինը շփոթվել եւ որոշ ժամանակ չէր հասկանում՝ ինչպես արձագանքել: Այնուհետեւ նա շարունակել էր իր աշխատանքը, որից հետո, սակայն, բողոք ներկայացրել ոստիկանությունում: Նա հայտնել էր ոստիկաններին, որ տղամարդը նաեւ ուժ գործադրելով բռնել էր նրա հետույքը:

Պարզվել է, որ այդքան անվայել եւ զարհուրելի արարք գործած տղամարդը երիտասարդության հարցերով նախարար, Սթեյթսբորոյի բնակիչ, 43-ամյա Թոմաս Քելեուեյն էր:

Նա ձերբակալվել է սեռական բնույթի հարձակում գործելու եւ իրավախախտում կատարելու մեղադրանքով:

Ավելի ուշ Բոզարջյանն իր վրդովմունքն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ՝ բարկությունն արտահարտելով թվիթերյան իր միկրոբլոգում:

«Դա բռնություն էր. դուք վերաբերվել եք ինձ, ինչպես օբյեկտին եւ շփոթեցրել: Ոչ ոք երբեք չպետք է արժանանա այդպիսի վերաբերմունքի աշխատավայրում կամ որեւէ այլ միջավայրում»,-գրել է լրագրողը:

Քելեուեյի արարքը հրահրել էր նաեւ հեռուստաալիքի ղեկավարության վրդովմունքը:

«Շաբաթ Սավաննայում՝ կամրջի վրա մրցավազքին նվիրված ուղիղ եթերի ժամանակ Ալեքս Բոզարջյանի նկատմամբ կատարված արարքը դատապարտելի էր եւ բոլորովին անընդունելի: Երբեք ոչ ոքի չի կարելի նսեմացնել նման կերպով: Մեր աշխատակիցների անվտանգությունն ու պաշտպանվածությունը WSAV-TV-ի կարեւորագույն առաջնահերթությունն է»,-նշված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Back to top button
Close