ՄիջազգայինՆորություններ

Մարդիկ ապրում են եվրոպական ժողովրդավարության պայմաններում․ Իվանիշվիլի

Թբիլիսիի Ազատության հրապարակում, ուր այս պահին ընթացքի մեջ է իշխանության կազմակերպած հանրահավաք-տոնը, ներկայացավ նաև միլիարդատեր, իշխող «Վրացական կուսակցության» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

Միջոցառման մեկնարկը տրվել է երկրի պետական օրհներգով։

Շատ տեսանկյուններից՝ մարդիկ արդեն ապրում են եվրոպական ժողովրդավարության պայմաններում՝ վստահ է Բիձինա Իվանիշվիլին․ «Այսօր ոմանք սարկազմով են ընդունում իմ խոսքերն այս մասին, որ մենք կստեղծենք ժողովրդավարություն։ Իրականում մենք արդեն ապրում ենք եվրոպական ժողովրդավարության պայմաններում, որին մենք հասել ենք ոչ թե բռնության միջոցով, ոչ թե Եվրոպայի գլխին նստելով, այլ հիմնվելով մեր արժեքների վրա», — ասել է Իվանիշվիլին։

Միլիարդատեր Իվանիշվիլիի համար Եվրոպան ազատության և պատասխանատվության կատարյալ հավասարակշռություն է․

«Եվրոպան, առաջին հերթին արդար իրավունք և քրիստոնեական ոգի է, հանդուրժողականություն ու բազմազանություն։ Մենք դարերով ապրում ենք այս արժեքներով ու վստահաբար կարող ենք ասել՝ մենք եվրոպացիներ ենք։ Ես հավատով եմ ապրում, որ վրաց ազգը, վրաց պետությունն ու վրաց եկեղեցին միասին են այս ընտրության մեջ։ Որպես հավելյալ դժվարություններ՝ նախորդ իշխանություններից մենք ստացել ենք օկուպացիա, ավտորիտարիզմ, ազատ մարդկանց ու ազատ մտքի սահմանափակմանն ուղղված ինստիտուտներ», — ասում է Իվանիշվիլին։

Այսօրվա հանրահավաքը դարձավ իշխող կուսակցության՝ վերջին տարիներին կազմակերպած ամենամասշտաբային միջոցառումը։ Մասնակիցների թվում հիմնականում պետական կառույցների աշխատակիցներն են կուսակցության երիտասարդ ակտիվիստները։Մասնակիցներ կային գրեթե բոլոր շրջաններից։ Նրանց մայրաքաղաք հասցնելու համար հարյուրավոր ավտոբուսներ են օգտագործվել։

aliq.ge

Back to top button
Close