Նորություններ

Ես հաղթել եմ այս կռվում. Ռոլան Գարոսի չեմպիոնուհին բուժվել է քաղցկեղից

Աշխարհի նախկին 4-րդ ռակետ, իտալացի թենիսիստուհի Ֆրանչեսկա Սկյավոնեն ամիսներ շարունակ պայքարել է քաղցկեղի դեմ և, անցնելով քիմիոթերապիայի կուրսեր, կարողացել է հաղթահարել սարսափելի հիվանդությունը:

Սկյավոնեն այս ամենի մասին հայտարարել է թվիթերի միջոցով.

«Բարև բոլորին: Ես վերադառնում եմ, նա չկարողացավ հաղթել ինձ և ես հպարտ ու վստահ եմ իմ ուժերին: Ես հաղթել եմ այս պատերազմը, իսկ հիմա նորից կմենամարտեմ և կհաղթեմ բոլոր պայքարներում»,- ասել է 39-ամյա Սկիավոնեն:

39-ամյա Սկյավոնեն WTA-ի 8 մրցաշարում է հաղթել: 2010 թվականին էլ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն:

Ավելին
Back to top button
Close