ՆորություններՔո ձայնը

«Ազգային տնօրենը սպառնում է տիտղոսազրկել ինձ». Հայաստանը ներկայացնող մոդելը փակագծեր է բացում

«Միսս տիեզերք» միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Դայանա Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է իր հասցեին արված քննադատություններին. «Շատերդ երևի տեղյակ եք «Միսս Տիեզերք 2019» մրցույթում դիզայներ Վերա Սմբատի հեղինակությամբ կարած և իմ կողմից ներկայացրած հայկական տարազի վերաբերյալ մասնագետների և հանրության խիստ ԲԱՑԱՍԱԿԱՆ արձագանքի մասին: Ցանկանում եմ պարզաբանել. զգեստի վերաբերյալ բացասական կարծիք ինքս երբեք չեմ արտահայտել: Մինչդեռ զգեստն անհարմար էր. ներսից միացված էր «սկրեպներով» և կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես զգեստը հանել հնարավոր չէր, թևերի սուր վերտիկալ վերջավորութունները թեքվում էին կողք, գլխազարդը փոքր էր և չէր ֆիքսվում, գոտին լայն էր:
Այնուամենայնիվ, տարազը ներկայացրեցի մաքսիմալ լավ կերպով:
Եվ այս ամենից հետո ինչն է զարմանալին ու զարհուրելին՝ զգեստի դիզայները ազգային տնօրեն՝ Գոհար Հարությունյանի հետ միանալով, որոշեց, որ բացասական արձագանքներից խուսափելու համար կարելի է մեղադրել ինձ իր իսկ ստեղծած զգեստի ձախողման հարցում…

Նա անձամբ ինձ և իր ֆեյսբուքյան էջում վիրավորական և սպառնացող բնույթի ծայրաստիճան գռեհիկ արտահայտություններ է տարածել, ընդհուպ մինչև ասել, իբր խմած եմ խոսում իր հետ… (ձայնային հաղորդագրություններն առկա են):
Ոչ ադեկվատ մեղադրանքները պարզաբանում եմ՝
1. Իբրև սանրվածքս սխալ է: (Սանրվածքի վերաբերյալ ստույգ որոշում չի եղել, խոսքը գնացել է երկու տարբերակի մասին՝ ետևից հավաքած կամ երկու հյուս (հյուսերն արեցի ինքս մի քանի րոպեում, օգնող չկար): Առաջին տարբերակը բացառվեց գլխազարդի փոքր չափսի պատճառով:
2. Իբրև շրթներկիս գույնը սխալ եմ ընտրել: (Շրթներկի մասին ընդհանրապես խոսք չի եղել):
3. Իբրև ձեռքի պարային շարժումը լավը չէր: (Վերան ասաց ձեռքի պարային շարժման անհրաժեշտության մասին: Տնօրենին տեղեկացնելուց հետո նրա պատասխանն էր. «Հայկական պարի շարժում չգիտե՞ս…»
4. ՉԵՄ ԺՊՏԱՑԵԼ. Վերան հենց ինքն էր պատվիրել չժպտալ՝ բացատրելով, որ տարազի հետ ժպիտն անհամատեղելի է: Իսկ հիմա տնօրենի հետ մեղադրում են ինձ չժպտալու մեջ:
5. Գոտին կախ էր ընկած. Գոտին ուներ մեկ ամրացման տեղ և երբ զգեստը փորձելու ժամանակ ասացի, որ այն լայն է իմ գոտկատեղից, Վերան պատասխանեց, որ թող գոտկատեղից ներքև ամրանա:
6. Իբրև գլխազարդը թասի նման էր դրված. Գլխազարդը վերջին օրը փոխարինեցին նորով, որը փոքր էր գլխիս չափից և չէր ֆիքսվում:

Իսկ ինչ վերաբերվում է ազգային տնօրենի այն հայտարարությանը, թե իբրև ճնշվել եմ մյուս մասնակիցների փայլփլուն և հարուստ տարազներից և ընկճված ներկայացել, ապա դա ընհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ասեմ, որ մասնակցել եմ բազմաթիվ ցուցադրությունների և երբեք չեմ դժվարացել լավ ներկայացնել ցանկացած հագուստ՝ անկախ նրանից ճաշակովս է այն, թե` ոչ:
Անգամ ամենապրոֆեսիոնալ մոդելներն ու գեղեցկության մրցույթի մասնակիցները կարող են ոչ լիարժեք բավարարված լինել իրենց ելույթով, նույնիսկ եթե հաղթող են ճանաչվում: Դա խոսում է նրանց՝ իրենց իսկ նկատմամբ պահանջկոտ լինելու մասին: Այդպես է ցանկացած բնագվառում:

Երբ Վերային ասացի, որ ես նույնպես կարող եմ համացանցով պատասխանել, սակայն ի տարբերություն իրենց՝ ճշմարիտ նկարագրել իրավիճակը, նրա պատասխանն էր. «Ես Գոհարի հետ եմ և եթե տենց բան անես, ապա քեզ պախարակող բան կանենք, խայտառակություն կլինի քո համար» (բառացի մեջբերում ձայնային հաղորդագրությունից, որը կարող եմ տրամադրել): Իսկ ազգային տնօրենը սպառնում է հրավիրել մամլո ասուլիս և տիտղոսազրկել ինձ՝ ճշմարտությունը բարձրաձայնելու դեպքում:
Հ.Գ. Հետևություններն արեք ինքներդ»:

Ավելին
Back to top button
Close