Նորություններ

23-ամյա աղջիկը իր լյարդի մի մասը նվիրաբերել է 24-ամյա քրոջը

«Աստղիկ» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը։  23-ամյա աղջիկն իր լյարդի մի մասը նվիրաբերել է 24-ամյա քրոջը, ով լյարդի ցիռոզ ուներ։ Վիրահատությունը տևեց 8,5 ժամ։

Այն կատարել է նույն թիմը, որը մի քանի ամիս առաջ իրականացրել է ՀՀ-ում առաջին լյարդի փոխպատվաստումը, մասնավորապես՝ «Աստղիկ»-ի՝ վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանն ու վիրաբուժական բաժանմունքի ամբողջ թիմը։

Հայ մասնագետների հետ աշխատել է նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը, ով Երեւան է ժամանել վիրահատությանն աջակցելու նպատակով։

Այժմ թե դոնորը, թե ռեցիպիենտը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է։

 

  

med.news.am

Back to top button
Close